Dec 30, 2011

"Աչի արկածները" շարքից

Այս տարվա վերջին ЧГК (Что? Где? Когда?) խաղն էր: Ուշացել էինք ու բնականաբար սեղան չունեինք: Տեղավորվեցինք երեք աթոռների վրա, իսկ չորրորդ աթոռը լցրեցինք վերարկու-շարֆ-պայուսակ-տոպրակներով: Աչը սովորության համաձայն պայուսակը դրեց գետնին՝ իր աթոռի կողքը, որ մոտիկ լինի երևի:
 Մեր խաղը լավ չէր ստացվում, մանավանդ, որ "նե վ զաչյոտ" էինք խաղում: Ընդմիջման ժամանակ "Ֆոտոն" խմբի տղաներից մեկը մոտեցավ Աչին ու ջենթլմենին հարիր ձայնով ասաց.
-Կներեք, Ձեր պայուսակն ընկել ա:
Մտքում նա ինքն իրեն երևի արդեն ասպետի կոչում էր տվել,  գնացել հեռավոր թագավորությունների արքայադստրերի ընկաց պայուսակները բարձրացնելու: Պարզ տեսնում էր, թե ինչպես են չքնաղ օրիորդները իրեն տեսնելուն պես, աննկատ պայուսակները գետնին գցում: Եվ որքան մեծ էր նրա զարմանքը, երբ Աչը բարեհամբույր ժպիտը դեմքին շրջվեց ու ասաց.
- Հա՛, գիտեմ, էտ հատուկ ա արած: 
Մի տեսակ անհարմար լռություն տիրեց: Տղայի փոխարեն խոսեց նրա էշացած դեմքը: Իրադարձությունների այսպիսի պտույտը ակնհայտորեն զարմացրեց խեղճ տղային: Սթափվելուց հետո նա ասաց՝ լավ, ու հուսահատված հետ գնաց դեպի իր խումբը:
 Դե լավ հիմա, ու՞մ հետ չի լինում:

Dec 29, 2011

Inspirational

New Year itself should always be disappointing – the person you want to kiss will not be available, your hair will dry funny, and you will spend freezing hours trudging, taxi-less, from party to underwhelming party. The point is to enter into it with optimism – to hope that drama will beget drama, to anticipate novelty and entertainment.
                        Morven Crumlish
Seen on The Guardian