Jun 12, 2011

Рассеянная

ВОТ КАКОЙ РАССЕЯННЫЙ
Жил человек рассеянный
На улице Бассейной.

Сел он утром на кровать,
Стал рубашку надевать,
В рукава просунул руки -
Оказалось, это брюки.

Вот какой рассеянный
С улицы Бассейной!

Надевать он стал пальто -
Говорят ему: "Не то!"
Стал натягивать гамаши -
Говорят ему: "Не ваши!"

Вот какой рассеянный
С улицы Бассейной!

Вместо шапки на ходу
Он надел сковороду.
Вместо валенок перчатки
Натянул себе на пятки.

Вот какой рассеянный
С улицы Бассейной!

Однажды на трамвае
Он ехал на вокзал
И, двери открывая,
Вожатому сказал:

"Глубокоуважаемый
Вагоноуважатый!
Вагоноуважаемый
Глубокоуважатый!
Во что бы то ни стало
Мне надо выходить.
Нельзя ли у трамвала
Вокзай остановить?"

Вожатый удивился -
Трамвай остановился.

Вот какой рассеянный
С улицы Бассейной!

Он отправился в буфет
Покупать себе билет.
А потом помчался в кассу
Покупать бутылку квасу.

Вот какой рассеянный
С улицы Бассейной!

Побежал он на перрон,
Влез в отцепленный вагон,
Внес узлы и чемоданы,
Рассовал их под диваны,
Сел в углу перед окном
И заснул спокойным сном..

"Это что за полустанок?" -
Закричал он спозаранок.
А с платформы говорят:
"Это город Ленинград".

Он опять поспал немножко
И опять взглянул в окошко,
Увидал большой вокзал,
Почесался и сказал:

"Это что за остановка -
Бологое иль Поповка?"
А с платформы говорят:
"Это город Ленинград".

Он опять поспал немножко
И опять взглянул в окошко,
Увидал большой вокзал,
Потянулся и сказал:

"Что за станция такая -
Дибуны или Ямская?"
А с платформы говорят:
"Это город Ленинград".

Закричал он: "Что за шутки!
Еду я вторые сутки,
А приехал я назад,
А приехал в Ленинград!"

Вот какой рассеянный
С улицы Бассейной!
                                                                                        Самуил Маршак
Սիրում եմ էս բանաստեղծությունը: Փոքր ժամանակ` 1-ին կամ 2-րդ դասարանում,  կարդացել ու շատ էի հավանել: Երևի նրանից էր, որ ես էլ եմ տենց. միշտ ամեն ինչ մոռանում եմ, անընդհատ ուշանում եմ, ցրված եմ, թափթփված:


Jun 4, 2011

Առանց հեռախոսի

Այսօր լրացավ մի շաբաթ, ինչ ես բջջային հեռախոս չունեմ: Ավելի ճիշտ ունեմ, բայց մոտս չի: Հիմա ամեն ինչ սկզբից կպատմեմ:
Ուրեմն, անցած շաբաթ օրը Աչը, Աննան ու ես որոշեցինք գնալ թանգարան: Մայիսի վերջին շաբաթ օրն էր, ու, ինչպես գիտեք, ամսվա վերջին շաբաթ օրը բոլոր թանգարանների (օրենքով` բոլոր, բայց մենք ապրում ենք Հայաստանում…) մուտքն ազատ է: Սկզբում որոշել էինք գնալ Ժամանակակից արվեստի թանգարան, բայց պարզվեց, որ Աննան ու Աչը արդեն գնացել էին Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում, որը ես բաց թողեցի Կյուլպե կարդալու համար, որից արդյունքում բան չէի հիշում (ու մեկ է քննությանը ինձ միակ չսովորածs հարցն է ընկնում` աքսիոմա): Հաջորդ տարբերակը Ազգային պատկերասրահն էր, բայց այնտեղ էլ ինձ երևի դեմքով են ճանաչում, հատկապես 7-րդ հարկի Հին եգիպտական ու հունական սրահի հսկիչը, ով արդեն ինձ մի տեսակ կասկածելով է նայում:   
Ինչևէ, որոշեցինք գնալ Երվանդ Քոչարի թանգարան: Ճանապարհին փոխանակեցինք պայուսակները` ես վերցրեցի Աչինը, Աննան` իմը: Այդ օրը որոշել էի շորիկ հագնել ու քանի որ գրպան չունեի, հեռախոսս ու ականջակալներս թողեցի Աչի պայուսակի մեջ: Թանգարանը մի լավ զննելուց ու մի լավ հոգնելուց հետո գնացինք տուն: Երթուղային նստեցի: Ուզում էի լսել նախորդ օրը Աննայի միջոցով հայտնաբերած Cheese people – Uaaa…a երգը, բայց… Բացեցի պայուսակս ու մի քանի րոպե նրա պարունակությունը խորասուզված ուսումնասիրելուց հետո հիշեցի/ հասկացա, որ բջջյինս ուրիշ պայուսակի մեջ եմ թողել:
 Եվ ահա արդեն մեկ շաբաթ է, ինչ զարթնում եմ առանց զարթուցիչի, ամեն տեղից ուշանում եմ ու չգիտեմ, թե ամսի քանիսն է: Որոշներ համար այս վիճակը կարող է կատաստրոֆիկ լինել, բայց ինձ համար` երբեք: Նույնիսկ հաճելի է: Իսկ վերջերս էլ խանութ գնալու ճանապարհին լսեցի մի խոսակցություն.
-Լսել ես? Էն օրը լուրերով ասեցին, որ էտ սոտվի հեռախոսները ուղեղի ռակի բուն են,- պատմում էր մի տղամարդը:
-Հա, ես իմ երեխեքին էլ չեմ թողելու էտքան շատ խոսան,- վրա բերեց մյուսը:
Ես էլ մտքումս ուրախացա, որ մի շաբաթ չեմ “ճառագայթվել”: Վերջիվերջո գլխուղեղի քաղցկեղը ծանր հիվանդություն է… օ_Օ

Jun 2, 2011

Հիշեցի

 Այսօր Մանանայում դարակներն էի փորփրում և պատահմամբ գտա Տոնոյան Մանեի թրեյնինգների մատյան-տետրը: Դրա մեջ տարբեր բաներ կային` մեր նկարած նկարները, թեստերի պատասխանները, պատմվածքները: Մի բաց ծրար էլ կար: Ներսը` նորից տարբեր թերթիկներ: Դրանցից մի քանիսը ծալված էին իրար հետ: Հերթով նայեցի և հանկարծ շատ ծանոթ ձեռագրի հանդիպեցի: Իմն էր: Այնքան հուզվեցի ու մի տեսակ երջանիկ էի: Ես այնքան էլ չեմ սիրում բանաստեղծություններ գրել, բայց այդ անգամ թրեյնինգի համար էր պետք: Մանեն մեզ տվեց Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունից մի տող և ասաց, որ այդ տողով սկսվող մեր բանաստեղծությունը գրենք: Ես էլ գրեցի: Ճիշտ է` ավելի շատ հանգերին էի ուշադրություն դարձնում, և իմաստը, մեղմ ասած, տուժեց: Ինքնաարտահայտման ճիգերս ներկայացնում եմ ձեզ *խիստ չդատեք, ես ընդամենը 15 տարեկան էի, թե 16, չեմ հիշում*:  Ահա....
Սիրտ իմ, ինչու ես նորից խռովել,
Չէ որ ես քեզ ոչինչ չեմ արել:
Արի էլ երբեք դու մի խռովիր,
Երբեք մի լա, երբեք մի արտասվիր:
Ինչ որ ուզես, քեզ համար ես կանեմ,
Կուզես կցնծամ, կսիրահարվեմ...
Եթե ցանկանաս, նույնիսկ կտխրեմ,
Թե պետք լինի, պատուհանից կնետվեմ,
Միայն թե երբեք էլ դու մի տխրիր, 
Միշտ ժպտա, խնդա և ուրախ եղիր: