Օրինակ՝ անցնում էինք մի օր Ամիրյան փողոցի "Кавказская пленница" ռեստորանանման տեղի մոտով: Աննան ոգեվորված.
-ո՞նց էր էս կինոյի անունը кавказская... плесница?
Կոգնիտիվ հոգեբանության քննության ժամանակ: Աննան երկար չէր կարողանում ինչ-որ բան հիշել ու ակնհայտ տանջվում էր:
պ. Հայրապետյան. -Աննա, մի հիշի, մտածի:
Աննա- հա բայց ո՞նց մտածեմ, որ չեմ հիշում:
Չեմ-հիշում-ինչ պարապելուց Աննան բացատրեց.
- ինչի՞ млекопитаюшее, որովհետև млекопитает.
Ոտքը թմրել էր. -Ախ, ախ, էրեխեք, ոտս ծվծվում ա:
Աչի թոշակի հետ ինչ-որ խնդիրներ կային, պետք էր կանխիկով վերցնել, բայց հաշվապահությունում մի կին ասում էր, թե արդեն վերցրել են: Աննան իմանալով այդ մասին.
-Չեն կարա տենց բան անեն, դատի տուր, ես էլ քվե կգամ:
փոսթի վերնագիրը հերոսուհու պատվերով