Jun 4, 2011

Առանց հեռախոսի

Այսօր լրացավ մի շաբաթ, ինչ ես բջջային հեռախոս չունեմ: Ավելի ճիշտ ունեմ, բայց մոտս չի: Հիմա ամեն ինչ սկզբից կպատմեմ:
Ուրեմն, անցած շաբաթ օրը Աչը, Աննան ու ես որոշեցինք գնալ թանգարան: Մայիսի վերջին շաբաթ օրն էր, ու, ինչպես գիտեք, ամսվա վերջին շաբաթ օրը բոլոր թանգարանների (օրենքով` բոլոր, բայց մենք ապրում ենք Հայաստանում…) մուտքն ազատ է: Սկզբում որոշել էինք գնալ Ժամանակակից արվեստի թանգարան, բայց պարզվեց, որ Աննան ու Աչը արդեն գնացել էին Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում, որը ես բաց թողեցի Կյուլպե կարդալու համար, որից արդյունքում բան չէի հիշում (ու մեկ է քննությանը ինձ միակ չսովորածs հարցն է ընկնում` աքսիոմա): Հաջորդ տարբերակը Ազգային պատկերասրահն էր, բայց այնտեղ էլ ինձ երևի դեմքով են ճանաչում, հատկապես 7-րդ հարկի Հին եգիպտական ու հունական սրահի հսկիչը, ով արդեն ինձ մի տեսակ կասկածելով է նայում:   
Ինչևէ, որոշեցինք գնալ Երվանդ Քոչարի թանգարան: Ճանապարհին փոխանակեցինք պայուսակները` ես վերցրեցի Աչինը, Աննան` իմը: Այդ օրը որոշել էի շորիկ հագնել ու քանի որ գրպան չունեի, հեռախոսս ու ականջակալներս թողեցի Աչի պայուսակի մեջ: Թանգարանը մի լավ զննելուց ու մի լավ հոգնելուց հետո գնացինք տուն: Երթուղային նստեցի: Ուզում էի լսել նախորդ օրը Աննայի միջոցով հայտնաբերած Cheese people – Uaaa…a երգը, բայց… Բացեցի պայուսակս ու մի քանի րոպե նրա պարունակությունը խորասուզված ուսումնասիրելուց հետո հիշեցի/ հասկացա, որ բջջյինս ուրիշ պայուսակի մեջ եմ թողել:
 Եվ ահա արդեն մեկ շաբաթ է, ինչ զարթնում եմ առանց զարթուցիչի, ամեն տեղից ուշանում եմ ու չգիտեմ, թե ամսի քանիսն է: Որոշներ համար այս վիճակը կարող է կատաստրոֆիկ լինել, բայց ինձ համար` երբեք: Նույնիսկ հաճելի է: Իսկ վերջերս էլ խանութ գնալու ճանապարհին լսեցի մի խոսակցություն.
-Լսել ես? Էն օրը լուրերով ասեցին, որ էտ սոտվի հեռախոսները ուղեղի ռակի բուն են,- պատմում էր մի տղամարդը:
-Հա, ես իմ երեխեքին էլ չեմ թողելու էտքան շատ խոսան,- վրա բերեց մյուսը:
Ես էլ մտքումս ուրախացա, որ մի շաբաթ չեմ “ճառագայթվել”: Վերջիվերջո գլխուղեղի քաղցկեղը ծանր հիվանդություն է… օ_Օ

5 comments:

  1. քոմենթը :Դ- հավես փոստ էր/ուլիբնուլը
    եզրահանգումը :Դ-դու գտնում ես քո բլոգաոճը,
    կրիտիկան(առանց դրա ուր?):Դ-հիպերլինկերով աշխատի
    մեկ էլ (էս չգիտեմ ինչա:D)- չեմ տալու :Պ

    ReplyDelete
  2. լավ էլի, լավ էլի, լավ էլի, լավ էլի, լավ էլի, լավ էլի,լավ էլի, լավ էլի, լավ էլի, լավ էլի, լավ էլի, լավ էլի, լավ էլի, լավ էլի երեքշաբթի բեր էլի, նե տո շտոբը չեմ դիմանա, բայց գոնե քննությունների օրերը կիմանամ :Ճ

    ReplyDelete
  3. լավ...համոզեցիր...եկող տարի առաջին երեքշաբթի օկ?

    ReplyDelete
  4. պայմանավորվեցինք ;)special for you-hyperlink-ն էլ արեցի :P

    ReplyDelete
  5. "Որոշներ" չի "որոշների" ա... :P

    ReplyDelete