Այսօր Մանանայում դարակներն էի փորփրում և պատահմամբ գտա Տոնոյան Մանեի թրեյնինգների մատյան-տետրը: Դրա մեջ տարբեր բաներ կային` մեր նկարած նկարները, թեստերի պատասխանները, պատմվածքները: Մի բաց ծրար էլ կար: Ներսը` նորից տարբեր թերթիկներ: Դրանցից մի քանիսը ծալված էին իրար հետ: Հերթով նայեցի և հանկարծ շատ ծանոթ ձեռագրի հանդիպեցի: Իմն էր: Այնքան հուզվեցի ու մի տեսակ երջանիկ էի: Ես այնքան էլ չեմ սիրում բանաստեղծություններ գրել, բայց այդ անգամ թրեյնինգի համար էր պետք: Մանեն մեզ տվեց Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունից մի տող և ասաց, որ այդ տողով սկսվող մեր բանաստեղծությունը գրենք: Ես էլ գրեցի: Ճիշտ է` ավելի շատ հանգերին էի ուշադրություն դարձնում, և իմաստը, մեղմ ասած, տուժեց: Ինքնաարտահայտման ճիգերս ներկայացնում եմ ձեզ *խիստ չդատեք, ես ընդամենը 15 տարեկան էի, թե 16, չեմ հիշում*: Ահա....
Սիրտ իմ, ինչու ես նորից խռովել,
Չէ որ ես քեզ ոչինչ չեմ արել:
Արի էլ երբեք դու մի խռովիր,
Երբեք մի լա, երբեք մի արտասվիր:
Ինչ որ ուզես, քեզ համար ես կանեմ,
Կուզես կցնծամ, կսիրահարվեմ...
Եթե ցանկանաս, նույնիսկ կտխրեմ,
Թե պետք լինի, պատուհանից կնետվեմ,
Միայն թե երբեք էլ դու մի տխրիր,
Միշտ ժպտա, խնդա և ուրախ եղիր:
Թե պետք լինի, պատուհանից կնետվեմ, или хуже Կուզես կցնծամ, կսիրահարվեմ... видно ты любишь свое сердце :П ;ДДД
ReplyDeleteОбожаю ^_^
ReplyDeleteI like this
ReplyDelete